Ովքեր են ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստերից ամենաշատ բացակայողներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվում անհարգելի բացակայությունների համար: Ընդ որում, խոսքը ոչ միայն ԱԺ նիստերից, այլեւ հանձնաժողովների նիստերից բացակայությունների մասին է: Հանձնաժողովի նախագահները յուրաքանչյուր նիստի վերջում պետք է գրություն ուղարկեն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ ներկայացնելով, թե ովքեր են բացակայել նիստերից: Սակայն ոչ միշտ են ներկայացված փաստերը համապատասխանում իրականությանը:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովում, օրինակ, 2017թ. դեկտեմբեր ամսին նիստերից պատգամավորների բացակայություններ չեն եղել. այդպես է նշված հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի ներկայացրած փաստաթղթում: Դեկտեմբեր ամսվա ընթացքում այս հանձնաժողովը գումարել է 5 նիստ:

Սակայն դրանցից միայն մեկին է մասնակցել ՀՀԿ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, մյուս դեպքերում նա բացակա է եղել: Նիստերից հաճախ բացակայողների թվում են նաեւ Արգամ Աբրահամյանը, ով հանձնաժողովի նախագահի տեղակալն է, Արթուր Գեւորգյանն ու Արմեն Բաբայանը: Սակայն բոլոր բացակայությունների մասին տեղեկանքում ոչ մի խոսք: Թերեւս այս պատգամավորները մշտապես խիստ զբաղված են լինում, եւ բացակայություններն էլ հարգելի են:




Լրահոս