
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Հայբիզնեսբանկ»-ի շուրջ հերթական աղմուկն է բարձրանում: Ռաֆայել Հարությունյանը, լինելով կահույքի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Կահույքի աշխարհ» ՍՊ ընկերության տնօրեն, վարկային միջոցներ ստանալու համար դիմել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ: Նա ստացել է վարկը:
Ավելի ուշ նշված գումարից մարվել է 340 հազար 291 ԱՄՆ դոլար, իսկ մնացած մասը չի մարվել ինչի հետեւանքով բանկին պատճառվել է խոշոր չափի վնաս: Հարուցվել է քրեական գործ, եւ Ռաֆայել Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ քաղաքից չհեռանալու մասին: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, ինչ բանկին «քցում են»: Բանկի նախկին կառավարիչ Արա Կիրակոսյանը եւս նման խնդրի առաջ էր կանգնել: