Ինչի՞ն են մարդիկ ամենից շատ ուշադրություն դարձնում ծանոթության դեպքում: Իհարկե, արտաքին տվյալներին: Արտաքինը մնում է գխավոր դերակատարներից մեկը, որն ազդում է մարդու մասին առաջին տպավորությունը կազմելու վրա:
Ահա երեք գլխավոր կանոն, որոնք կօգնեն ազատվել ավելորդ քաշից:
Ջուր
Եթե ձգտում եք նիհարել, ապա բոլոր շաքար պարունակող ըմպելիքները փոխարինեք ջրով: Եվ սկսեք այն հաճախ ըմպել. մեկ բաժակ արթնանալուց հետո, ապա աշխատանքի հասնելիս, լանչից առաջ, տուն գնալիս, մեկ բաժակ էլ գիշերը:
Քուն
Սա ամենակարևոր պրոցեսն է մեր օրգանիզմի համար: Քնի ժամանակ Դուք Ձեր օրգանիզմին թույլ եք տալիս հանգստանալ և նոր էներգիա ձեռք բերել: Մի զոհաբերեք ձեր քունը, և ձեր օրգանիզմը գոհ կմնա:
Ճիշտ սննդակարգ
Լսեք ձեր օրգանիզմին և հասկացեք, թե ինչ է պետք ուտել: Եթե օգտակար սնունդ ուտեք, ապա մի քանի օրից կզգաք արդյունքը: