Մերձմոսկվայում Ան-148 օդանավի կործանման հնարավոր պատճառ կարող էին լինել եղանակային պայմանները, տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի սխալը, հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը։
«Եղանակային պայմանները, անձնակազմի սխալը, ինչպես նաեւ տեխնիկական անսարքությունը կարող էին աղետի պատճառ լինել»,-ասել է աղբյուրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Երբ փրկարարներն արցեն ժամանել են դեպքի վայր, ողջ մնացած մարդ չեն հայտնաբերել։
Ականատեսները տեսել են այրվող օդանավի անկումը։ Արտակարգ ծառայությունների աղբյուրի խոսքով, օդանավում գտնվողները ողջ մնալու շանսեր չեն ունեցել, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություններ է հայտնել ավիաաղետի հետեւանքով զոհերի հարազատներին։