Մերձմոսկվայում կործանված օդանավում նաեւ հայ կին է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձմոսկվայում կործանված Ան-148 օդանավում երկու հայ է եղել։ Mash հեռագրային ալիքը հրապարակել է զոհերի անունները, որոնց թվում երկու հայ կա. մեկը երկրորդ օդաչու Սերգեյ Ղամբարյանն է, մյուսը՝ Վարսիկ Սեւոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ականատեսները տեսել են այրվող օդանավի անկումը։ Արտակարգ ծառայությունների աղբյուրի խոսքով, օդանավում գտնվողները ողջ մնալու շանսեր չեն ունեցել, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություններ է հայտնել ավիաաղետի հետեւանքով զոհերի հարազատներին։




Լրահոս