
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 12-ին, ժամը 00:49-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը եւ մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները եւ քաղաքացիները կանխել են 29-ամյա Աննա Հ.-ի ինքնասպանության փորձը: