
Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 11-ին, ժամը 21:34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության Ակադեմիայի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից, բախվել ակադեմիայի արգելապատնեշին եւ սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի 70 DO 500 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 19-ամյա Անդրանիկ Ա.) դուրս է եկել երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի սյանը եւ «Ուրարտու» ռեստորանի պատին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորներ՝ 18-ամյա Նարեկ եւ 21-ամյա Էրիկ Հ.-երը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Լուսանկարը` shamshyan.com-ի