ՀՀԿ-ականներն այլևս չեն թաքցնում. Սերժ Սարգսյանին կառաջադրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ականներն արդեն չեն թաքցնում, որ ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին եւ սկսել են այդ մասին նաև հայտարարություններ հնչեցնել: Օրինակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե պատրաստ է վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Իհարկե, այն, որ Սերժ Սարգսյանն է վարչապեըի հիմնական հավակնորդը, սպասելի էր եւ արդեն իսկ ՀՀԿ-ականները սկսում են հայտարարությունները՝ նախապատրաստելով այդպիսի սցենարի:

ՉՆայած Աշոտյանը նշել է, որ դա իր կարծիքն է, սակայն նաեւ ընդգծել է, որ շատերն են կիսում դա: Այս հայտարարությունը կարող է ենթադրել, որ հանրապետականները Սարգսյանին խնդրելու են, որպեսզի վերջինս դառնա վարչապետ, նա էլ այլ եք չունենալով, ընդունելու է առաջարկը:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ևս չի թաքցրել, որ կա ցանկություն՝ Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու: Այսպիսի սցենարի մասին վաղուց էին խոսում. ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը տարիներ առաջ հայտարարել էր, թե չի հավակնում ոչ ԱԺ նախագահի, ոչ վարչապեի պաշտոնին եւ հիմա իբր խոսքը դրժելու առիթը կարող է դառնալ միայն կուսակիցների խնդրանքը:

Երբ նման հայտարարություններ արվում են ՀՀԿ փոխնախագահի և խմբակցության ղեկավարի շուրթերից, դա արդեն պարզ հուշում է առաջիկա  գործընթացների մասին: Այստեղ առկա է մեկ այլ ֆակտոր ևս. եթե Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը վստահ չլիներ, որ հենց Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ, նա դժվար թե համաձայներ թեկուզ հանդիպումներ անցկացնելու՝ նախագահի պաշտոնին հավակնելու համար:




Լրահոս