Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է իր մարզավիճակի մասին, ինչպես նաև խոսել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ դիմակայության մասին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:
«Միշտ ցանկանում եմ առավելագույնը ցուցադրել: Սակայն միշտ չէ, որ դա ստացվում է: Փորձն ինձ խորհուրդ էր տալիս շարունակել աշխատել, որպեսզի հասնեմ նպատակին: