
«Փաստ» թերթը գրում է. «Ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքի մոտ (Խանջյան 51) ոստիկանական ավտոմեքենաները գրեթե փակում են Խանջյան փողոցը: Օրվա գրեթե բոլոր ժամերին այստեղ ավտոմեքենաները կայանում են երկու–երեք շարքով:
Օրենքներն ու կարգը բոլորի համար են: Եթե այլ փողոցներում երկրորդ շարքում կանգնելն արգելվում է, ապա ինչո՞ւ պիտի քաղվարչության դեմ երեք շարքով կանգնեն, այդ թվում՝ նաև «գայի» ավտոմեքենաները:
Ամենայն հավանականությամբ ոստիկանապետը պետք է մտածի Երևանի ոստիկանության քաղաքային վարչության դեմ «գայի պոստ» բացել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: