Բաբլոյանի, Շարմազանովի ու Արփինե Հովհաննիսյանի հարաբերությունները հարթ չեն. մանրամասներ. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ ՀՀԿ-ի գլուխը խառն է նախագահ ու վարչապետ ընտրելու հարցով, խորհրդարանական կառավարման անցնող երկրի խորհրդարանում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: ԱԺ ղեկավարության մեջ ներքին լարվածություն կա: Ընդդիմության փոխխոսնակին չհաշված, ՀՀԿ խմբակցության եռյակի՝ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի, փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի հարաբերությունները, կարծես, այնքան էլ հարթ չեն:

Մեր տեղեկություններով, նրանցից ամեն մեկը սեփական կռիվն ունի մյուսի հետ, բայց ամենաանմխիթար վիճակում Արա Բաբլոյանն է, քանի որ երկու փոխխոսնակներն էլ հաճախ նյարդայնանում են նրա գործելաոճից: ՀՀԿ խմբակցությունում էլ, մեղմ ասած, ոգևորված չեն օրենսդրական աշխատանքները կազմակերպելու Բաբլոյանի «հմտությամբ»: «Մեծ բան չէ նիստ վարելը, ուղղակի քաղաքական մարդ չէ, ինքն իր ափսեում չէ»,- նշում են խմբակցությունում:

Իսկ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը, մեր տեղեկություններով, միմյանց մրցակից են տեսնում խորհրդարանի ապագա ղեկավար դառնալու հավակնություններում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս