
Երևանի ավագանու նիստը մեկնարկել է: Նիստերի սենյակում խլացուցիչներ են տեղադրած, որը դժվարացնում է լրագրողների աշխատանքը, քանի որ նույնիսկ հեռախոսից օգտվել այնտեղ չի լինում: Եվ լրագրողների խնդրանքով այսօր Ելք խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը բարձրաձայնեց լրագրողների աշխատանքի համար հարմարավետ պայմաններ ստեղծելու հարցը: Ի պատասխան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, թե մասնագետները լսել են և խոստացավ, որ հաջորդ նիստին կփորձեն կարգավորել հարցը: Հավելենք սակայն, որ քաղաքապետարանում այսպիսի իրավիճակ է տարիներ շարունակ: