
Երևան ավագանու նիստի ընթացքում այսօր վատացել է ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը:
Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սրտաբանական հիվանդանոց:
ArmLur.am-ը հիվանդանոցից փորձեց ճշտել, թե ինչ վիճակում է այժմ Մարտին Վարդազարյանը, որտեղից մեզ պատասխանեցին, որ հիմա հետազոտություններ են կատարում, այլ ինֆորմացիա չեն կարող տրամադրել: