
Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամների հետ։
Հանդիպման ընթացքում կուսակցության անդամները ներկայացրել են երկրում տիրող իրավիճակը, առկա խնդիրները՝ քաղբանտարկյալներից մինչև արտագաղթ:
«Ներկայացվեց նաև ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալու՝ կուսակցության տեսլականը։ Իր դիրքորոշման ու պատկերացումների մասին խոսեց նաև Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով սեփական մոտեցումները՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում», – ասված է «Ժառանգության» գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Նշենք, որ անցած շաբաթավերջին Արմեն Սարգսյանը հանդիպել էր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։