ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպով հանձնարարական է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից քիչ առա տեղեկացավ, որ այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած դեպքով «Երկիկր Ծիրանի»-ից դիմում է ստացվել: ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը նյութեր նախապատրաստել միջադեպի հետ կապված:

Հիշեցնենք` Երևանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին:

Նուբարաշենի բնակիչները փետրվարի 12-ին փակել էին «Նուբարաշեն» ՔԿ տանող ճանապարհը. նրանց խոսքով, հարակից տարածում ապրողները տարիներ շարունակ գարշահոտության մեջ են ապրում, շնչում թունավոր օդը:




Լրահոս