Զգուշացում. եթե ձեռքերը մշտապես սառն են, առողջությունը կարող է լուրջ ռիսկի ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարմնի մյուս հատվածների համեմատ՝ վերջույթները սովորաբար ավելի սառն են։ Fithacker.ru-ն գրում է, որ, եթե գտնվում եք տաք ջերմաստիճանի պայմաններում, բայց ձեռքերն այնդպես էլ սառն են մնում, կարող եք առողջության հետ կապված լուրջ խնդիր ունենալ։ Կայքը ներկայացրել է 10 պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել ձեռքերի մշտական սառնությունը։

Ռեյնոյի հիվանդություն։ Սա հիվանդություն է, որն ազդում է մարմնի որոշակի հատվածների, հատկապես՝ ձեռքերի և ոտքերի արյան շրջանառության վրա։ Արյունատար անոթները սեղմվում են ցածր ջերմաստիճանի կամ զգացմունքային լարվածության հետևանքով։ Արյան շրջանառության վատացման հետևանքով ձեռքերը կարող են սպիտակել կամ կապույտ գույն ստանալ։

Աուտոիմունային հիվանդություն։ Սա բավական լուրջ խնդիր է, և հետագա բուժման համար հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Երբ ախտորոշվի իրական խնդիրը, իրավիճակը կարող եք վերահսկել դեղամիջոցների օգնությամբ։

Հիպոթիրեոզ։ Ձեռքերի մշտական սառնությունը վահանաձև գեղձի վատ աշխատանքի նշաններից մեկն է։ Երբ այս գեղձն ակտիվ չէ, դանդաղում են օրգանիզմի մի խումբ գործառույթներ։ Դա հանգեցնում է հոգնածության, ճարպակալման, մրսելու մշտական զգացողության։

Արյան վատ շրջանառություն։ Երբ արյան շրջանառությունը խախտվում է, ձեռքերում և ոտքերում սառնության զգացում է առաջանում։ Կարող են նկատվել նաև այտուցվածություն և դող։

Անեմիա։ Անեմիան առաջանում է այն դեպքում, երբ օրգանիզմին չի բավարարում էրիթրոցիտների քանակը, կամ նվազում է հեմոգլոբինի քանակը։ Արդյունքում՝ օրգանիզմն անհրաժեշտ քանակով թթվածին չի ստանում, ինչի հետևանքով ձեռքերը կարող են սառչել։ Անեմիան կարող է առաջանալ երկաթի անբավարար քանակի, արյան կորստի, խոցերի և այլ խնդիրների հետևանքով։ Անեմիայի մասին վկայում են նաև հոգնածությունը, գլխացավերը, գլխապտույտը, հևոցն ու գունատությունը։

Վիտամին B12-ի անբավարար քանակ: Այս վիտամինը պարունակում են կարմիր միսը, ձուն, կաթնամթերքը։ Այն կարևոր է արյան գնդիկների ձևավորման համար։ Վիտամին B12-ի անբավարար քանակի դեպքում դրանց թիվը կրճատվում է։ Արյան պարզ անալիզը կօգնի հասկանալ՝ արդյոք օրգանիզմին բավարարո՞ւմ է վիտամին B12-ի մակարդակը, և արդյո՞ք դա է ձեռքերի սառնության պատճառը։

Արյան ցածր ճնշում։ Արյան ճնշումն ընկնում է ջրազրկման, արյան կորստի, որոշակի դեղամիջոցների օգտագործման կամ էնդոկրին խանգարումների արդյունքում։ Երբ արյան ճնշումը ցածր է, արյունատար անոթներն արյունը վերջույթներից տեղափոխում են կենսական կարևոր օրգաններին՝ սառը թողնելով ձեռքերը։ Եթե արյան ճնշման անկումն ուղեկցվում է գիտակցության մթագնմամբ, հոգնածությամբ, սրտխառնոցով, անհապաղ դիմեք մասնագետի օգնությանը։

Սթրես։ Սթրեսի հետևանքով օրգանիզմում կարող են մի խումբ խանգարումներ առաջանալ, և ձեռքերի սառնությունը բացառություն չէ։ Եթե քրոնիկական սթրեսի վիճակում եք, մարմինը սկսում է ադրենալին արտադրել, որը սեղմում է վերջույթների արյունատար անոթները, ինչը հանգեցնում է ոտքերի և ձեռքերի սառնության։

Դեղամիջոցներ։ Գոյություն ունեն մի խումբ դեղամիջոցներ, որոնք սեղմում են արյունատար անոթները։

Ծխախոտի օգտագործում։ Նիկոտինն առաջացնում է արյունատար անոթների պարբերական նեղացում։




Լրահոս