Ինչպես է Գոռ Վարդանյանը հովանավորել խարդախության մեջ մեղադրվող Դինա Ակոպովնային. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 9-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանում հայտնի հաղորդավարուհի Դինա Ակոպովնային մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու եւ փողերի լվացման համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ժամանակին էլ նրան հարցաքննել էին ՀՀ ԱԱԾ-ում նման մի քրեական գործի շրջանակներում: Եւ որ ամենահետաքրքիրն է՝ Դիաննա Ակոպովնան կապ ունի Երեւանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի հետ. ժամանակին եղել է «DOCANDO FEDERACIA»-ի մամլո քարտուղարը եւ ԱՄՆ-ում գործունեություն է ծավալել՝ ունենալով Վարդանյանի հովանավորությունը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմել է Գոռ Վարդանյանին, որը փորձել է խուսափել հարցին պատասխանելուց` ասելով. «Ես ի՞նչ կապ ունեմ»»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս