ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է 11 իրավախախտում, 8-ի (6-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 780.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1․148․086 ՀՀ դրամ:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 9 դեպք:
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 864.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (7 հացենի, 11 բողի, 3 ղաժի, 2 թեղի, 1 կաղնի, 3 այլ տեսակի ծառ) հաշվարկվել է 592.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (2 բոխի, 1 քամատապալ բողի, 1 ուռենի, 1 կաղնի) հաշվարկվել է 272.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք՝ ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ։
Վայոց Ձոր՝ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ արմատախիլ արված ծառերի 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք,
Գեղարքունիք․ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 22 հատ՝ 8.8կգ սիգ տեսակի ձուկ, հանձնվել է Սևանի Մ.Մաշտոցի N 1 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ)։
Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Գեղարքունիք․ խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 180.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 20.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝
Շիրակ․ հողերի վիճակը վատթարացնող աշխատանքների կատարման 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 20.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Երևան․ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 100000 ՀՀ դրամ։
Ստուգումների արդյունքում
Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:
Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 263.086 ՀՀ դրամ և նշանակվել՝ 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 590.000 ՀՀ դրամ: