«Վանաձորի» բանտի ղեկավարությունն ու ՀՔԾ-ն. ովքեր են հայտնվել կոռուպցիոն սկանդալում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ «Վանաձոր» ՔԿՀ պետի կաշառքի գործով նախաքննությունը ավարտվել է: Բայց այս գործից առանձին մաս էր անջատվել: Եվ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ում առանձնացված քրեական գործը վերաբերում է «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալներին, որոնք եղել են ՔԿՀ պետի եւ այլ պաշտոնատար աձանց կաշառք տվողները: Այլ կերպ ասած` նրանց դեմ էլ քրեական գործ է հարուցվել կաշառք տալու մեղադրանքով:

Հիշեցնենք` 2017թ. հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորել էր «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետ Գեւորգ Մկրտչյանին, օպերատիվ բաժնի պետին եւ այլ ծառայողների: Ըստ նախաքննություն իրականացնող մարմնի` նրանք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են 2 միլիոն 750 հազար դրամ: Կաշառք տալու, կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները անցնելու քրեական գործով 13 հոգի հայտնվել է մեղադրյալի աթոռին, որից 11 անձի մասով նախաքննությունը ավարտվել է, իսկ ահա 2 անձի մասով նախաքննությունը ՀՔԾ-ում շարունակվում է:




Լրահոս