Թմրամոլները դատի են տվել նարկոլոգիական կենտրոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անդրադարձել էր հանրապետությունում հանցագործությունների դեպքերին` նշելով, որ էական աճ կա կոռուպցիոն հանցագործությունների գծով, թմրանյութերի ապօրինի շրջանառության ոլորտում: Ու մինչ իրավապահ համակարգը պայքար է տանում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, թմրամոլները դատի են տալիս նարկոլոգիական կենտրոնին:

Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ն որոշ անձանց, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, բժշկական փաստաթղթերում կազմել են եզրակացություն, որ նրանք թմրամոլ են, սակայն վերջիններս դիմել են Երեւան քաղաքի դատարան` պահանջելով, որ դատարանը ստիպի կենտրոնին բժշկական փաստաթղթերում որպես թմրամոլ գրառումը վերացնել եւ նրանց թմրամոլների հաշվառումից հանել:




Լրահոս