
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների և Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ փետրվարի 12-ին, ժամը 22.50-ին, Քաշաթաղի շրջանային Շիրակ գյուղում հայտնաբերվել և Քաշաթաղի բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Սերոբ Ի.-ն, որը 2017թ. հունիսի 30-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով: