
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելու է «Էստերսունդին»:
«Զինագործներն» այսօր առավոտյան մարզում են անցկացրել Լոնդոնում և մեկնել Շվեդիա:
Շվեդիա է մեկնել նաև թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում հանդես է գալու 77 համարի խաղաշապիկով:
Նշենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա վաղը` փետրվարի 15-ին, Երևանի ժամանակով 22:00-ին: