
ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն այս ընթացքում հանդիպումներ ունեցավ ինչպես խորհրդարանական, այնպես էլ մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ: Բայց, հատկանշական է փաստը, որ այդ ցանկից դուրս մնաց Արթուր Բաղդասարյանի ղեկավարած Հայկական վերածնունդ` նախկին Օրինաց երկիր կուսակցությունը:
Սա այն դեպքում, երբ Արմեն Սարգսյանը հարկ էր համարել հանդիպել անգամ քաղաքական դաշտում զրոյական ազդեցություն ունեցող այնպիսի կուսակցությունների հետ, որոնցից միայն անունն է մնացել՝ Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, ՍԴՀԿ, ՀՌԱԿ: Ու ստացվում է, որ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած Հայկական վերածնունդը կուսակցությունը նույնիսկ Դեմկուսի, ՀՌԱԿ-ի կամ Առաջադիմական միացյալ կոմկուսի չափ չկա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: