ՀՀԿ-ՀՅԴ ջրերը կրկին սկսել են մեկ առվող չհոսել: ՀՅԴ-ն շարունակում է քննադատել կոալիցիոն գործընկերոջը` ՀՀԿ-ին:
Հիշում եք, օրեր առաջ ՀՅԴ բյուրոյի եւ ԳՄ ընդլայնված նիստերից հետո նրանք խիստ դժգոհություն էին հայտնում ռեյտինգային ընտրական համակարգի, ինչպես նաև` կառավարության` ոչ պատշաճ ձեւով խնդիրներին անդրադառնալու կապակցությամբ: Այժմ էլ քննադատության այլ առիթ են գտել:
Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած խայտառակ վիճակը նրանք խստորեն դատապարտել են`միաժամանակ բաց չթողնելով հնարավորությունն` անդրադառնալու մայրաքաղաքում առկա խնդիրներին: ՈՒ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, ընդ որում՝ սա այն դեպքում, երբ իրենք ներկայացված չեն ավագանու կազմում. ԱԺ ընտրություններից հետո հրաժարվել էին մասնակցել ավագանու ընտրություններին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: