Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու Գրիշա Վիրաբյանը այսօր կառերեսվեն. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «2004 թվականին ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանի խոշտանգման գործով այսօր առերեսում տեղի կունենա Գրիշա Վիրաբյանի եւ Երեւանի նախկին ոստիկանապետ, այժմ ոստիկանու­թյան կադրերի ռեզերվում գտնվող Աշոտ Կարապետյանի միջեւ:

Այս տեղեկությունը «Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Վիրաբյանը: «Շատ հանկարծակի եղավ այս որոշումը եւ ինձ համար շատ անսպասելի: Ինձ զանգեցին եւ տեղեկացրին, որ դատա­խազությունը պահանջում է առերեսում իրականացնել»,- ասաց Վիրաբյանը: Աշոտ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ առերեսման մա­սին, որեւէ ծանուցում չի ստացել: «Ես վատառողջ եմ մի քիչ, տանն եմ ու տեղյակ չեմ»,- ասաց Կա­րապետյանը՝ հավելելով, որ իրեն ոչ մի բան չի կաշկանդում: «Եթե առերեսում է նախատեսված, ես պատրաստ եմ, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս