
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դպրոցներից մեկում երիտասարդը կրակ է բացել աշակերտների ուղղությամբ: Կրակի հետևանքով սպանվել է 17 մարդ, այդ թվում՝ մեծահասակներ: The Guardian-ը հայտնում է, որ այդ քայլին դիմած երիտասարդը եղել է դպրոցից հեռացված տղաներից մեկը:
Հայտնի է, որ հրաձգության հետևանքով հոսպիտալացվել է 16 մարդ, որից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Հաղորդվում է, որ իրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդին: