Վարչապետի հանձնարարականները Դաշնակցական նախարարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր շրջակա միջավայրի մոնիթորինգին: «Բնապահպանության նախարարության կողմից եռամսյակային կտրվածքով ներկայացվում են շրջակա միջավայրի մոնիթորինգի մասին հետազոտություններ, սակայն միաժամանակ նշված հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների լուծումներ, պատճառների վերաբերյալ տեղեկատվություն »,-նշեց նա, հավելելոցվ, որ չկան համապատասխան օրենսդրական ակտեր, որոնցով էլ պայմանավորված կարող են խնդիրները լուծվել

Վարչապետը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց մեկ ամսվա մեջ ապահովել շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքում արձանագրված խնդիրների վերլուծությունն ու դրանց իրականացումը: Այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին Կարեն Կարապետյանը հանձնարարեց ձեռնարկել միջոցներ համայնքների կողմից վեր հանված խնդիրների նվազեցմանն ու բարելավման ուղղված քայլեր ձեռնարկել:

«Հաշվետվությունը լսելիս արձանագրել ենք, որ կան համայնքներ, որ ամեն տարի Բնապահպանության նախարարությունը նույն եզրակացությունն է անում: Այսինքն՝ համայնքն ի՞նչ պիտի անի, պարզ չէ, ու դա կրում է չգիտեմ ինչ բովանդակություն, այսինքն՝ ֆիքսում ենք, որևէ բան չենք անում, հաջորդ տարի էլի ֆիքսում ենք ու ոչինչ չենք անում: Այդ իսկ պատճառով, պարո՛ն Մինասյան, հստակ ձևակերպեք»,- դիմեց Արծվիկ Մինասյանին:




Լրահոս