Մենք անտրամաբանական հետ ենք. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր անդրադարձավ թվայնացման ոլորտում միջազգային վարկանիշներին և գործողություններին: «Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային ցուցանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայմանավորված է անհրաժեշտ ամբողջական վիճակագրական տվյալների և մշտադիտարկման գործիքակազմի բացակայությամբ»,- նշեց վարչապետը

Նա կառավարության անդամներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց երկու ամսվա ընթացքում գույքագրել և մշակել կոնկրետ գործողություններ՝ ուղղված միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավմանն ու առաջընթացի ապահովմանը, մեկամսյա ժամկետում ամփոփել և արձանագրել առաջիկայում թվայնացման ենթակա առաջնահերթ պետական ծառայությունների շրջանակը :

«Այս վարկանիշով մենք անտրամաբանական հետ ենք: Այսինքն՝ ոչ թե հետ ենք, որ մեր վիճակն է այսքան վատ, այլ որովհետև ուղակի ռեգուլյար անհրաժեշտ ինֆորմացիան չենք տրամադրել»,- հավելեց  նա:




Լրահոս