Armenian text to speach

Քաղաքապետի ընտրություններին Տարոն Մարգարյանին ամենաշատը ձայն տվել են հենց Նուբարաշենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեւանի ավագանու նիստում գրանցված միջադեպը եղավ այն բանի պատճառով, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները բարձրաձայնեցին Նուբարաշենի բնակիչների հարցը, ովքեր երկար տարիներ ապրում են կոյուղաջրերի հոտի «ուղեկցությամբ»: Նախօրեին, երբ բնակիչները ցույց էին անցկացնում, նրանց մոտեցած միակ անձը կրկին Զարուհի Փոստանջյանն էր:

Եվ սա այն դպքում, երբ 2017 թվականի մայիսին տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ «Երկիր Ծիրանի» կուսակցությունն այս վարչական շրջանում ամենաքիչ թվով ձայն էր ստացել՝ 161 հոգի կամ 3.82 տոկոս: Ուշագրավն այն է, որ քաղաքապետի ընտրություններին տոկոսային առումով Տարոն Մարգարյանին ամենաշատը ձայն տվել են հենց Նուբարաշենում՝ 85.5 տոկոս: Սակայն ինչպես տեսնում եք՝ այդ հանգամանքը չի ազդում, որ քաղաքապետը պարզապես անտեսի այդ վարչական շրջանի խնդիրները:




Լրահոս