Ո՞վ է մեղավոր, որ հայ մարզիկն առանց դահուկների է գնացել ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին հայտնի դարձավ, որ Փհենչհանում կայացող ձմեռային օլիմպիական խաղերի հայ մասնակից, դահուկորդ Աշոտ Կարապետյանը դահուկներ չունի, ինչի պատճառով չի կարող մարզվել: Մարզիկի մեկ զույգ դահուկներն առաջին պարապմունքի ժամանակ շարքից դուրս են եկել, եւ նա հայտնվել է բարդ իրավիճակում: Պարզվում է` ֆեդերացիան ժամանակին Կարապետյանի համար դահուկներ չի պատվիրել, եւ հիմա նա հայտնվել է դժվար կացության առաջ: Օլիմպիական կոմիտեից հայկական պատվիրակության ղեկավար Բոլշիկյանը փորձել է դահուկներ գնել, սակայն չեն գտել:

Խնդրի շուրջ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն: Նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը նշեց, թե խնդիրը լուծման փուլում է: Նրա խոսքով` Մոսկվայից պատվիրված դահուկներն այսօր կհասնեն մեր մարզիկին, եւ նա կկարողանա շարունակել պարապմունքները: Միաժամանակ Աստղիկ Մարտիրոսյանը շեշտեց, թե այս հարցով զբաղվելը նախարարության գործառույթների մեջ չի մտնում, եւ պատասխանատուն միայն Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան է: Տեղեկացնենք, որ Աշոտ Կարապետյանի առաջին մրցելույթը փետրվարի 18-ին է:




Լրահոս