Մարինա Խաչատրյանը չներկայացավ ասուլիսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` փետրվարի 15-ին, «Հանդուրժվող բռնություն. «անթույլատրելի պահվա՞ծք», թե՞ քաղաքական ակցիա տարիների խնդիրը բարձրաձայնելու համար» խորագրով մամուլի ասուլիս էր հրավիրվել, որի բանախոսները նախապես պետք է լինեին Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանը, Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ, իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանը, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ և Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ:

Սակայն վերջիններս և Մարինա Խաչատրյանը չէին ներկայացել: Ավագանու անդամը, մասնավորապես, հայտնել է, թե ինքը վիրահատության է և չի կարող մասնակցել:

Մ. Խաչատրյանը մասնագիտությամբ բժիշկ է, աշխատում է Արմենիա ԲԿ-ում:

Հիշեցնենք` նախօրեին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն ավագանու նիստին ներկայացել էին ապակյա տարաներով՝ լցված կոյուղաջրերով. դրանք ԵԾ անդամների միջոցով ուղարկել էին Նուբարաշեն համայնքի բնակիչները` այս կերպ փորձելով ուշադրություն գրավել իրենց համայնքում առկա գարշահոտության վրա:

«Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանը տարայով կոյուղաջուրը տանում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ: Այդ ընթացքում Երեւանի ավագանու անդամները փորձեցին կանխել Մարինա Խաչատրյանին, ինչի արդյունքում քաշքշուկ տեղի ունեցավ, ԵԾ անդամին ՀՀԿ-ականները հարվածներ հասցրին, քաշեցին նրա մազերը:




Լրահոս