Ճանապարհատրանսպորտային վթարներից տուժաների թիվն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անցած տարում, 2016 թվականի համեմատ, գրանցված արտակարգ իրավիճակի դեպքերը 1602-ով ավելացել են:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` անցած տարում ՀՀ-ում գրանցվել է արտակարգ իրավիճակի 14 հազար 373 դեպք, տուժել է 11 հազար 43 մարդ, որից 356-ը զոհվել են, իսկ 10 հազար 687-ը` վիրավորվել: Մինչդեռ 2016 թվականին արտակարգ իրավիճակի գրանցված դեպքերի քանակը կազմել է 12 հազար 771: Միայն ուժեղ քամուց, մրրիկից անցած տարում մահացել է մեկ մարդ: Իսկ ահա ձյան առատ տեղումներից զոհվածների քանակը մեկն է: Գրանցված տարերային աղետներից` փլվածքից, տուժել են երկուսը, որից մեկը մահացել է: Անցած տարում գրանցվել է երկրաշարժի 49 դեպք, բարեբախտաբար տուժածներ եւ զոհեր չկան: Արդյունաբերական օբյեկտներում տեղի ունեցած հրդեհներից զոհվել է մեկը, տուժել` 7-ը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ անցած տարում մեր հանրապետությունում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահար, որից մահացել է 279 քաղաքացի, իսկ վիրավորվել` 5458-ը: Ճանապարհատրանսպորտային դեպքերից տուժածների քանակը եւս անցած տարում 2016 թվականի համամետ ավելացել է 740-ով:

Պաշտոնապես Երեւանում անցած տարում գրանցված դեպքերի քանակը կազմել է 2070, որից տուժել են 33-ը, զոհվել` 5-ը: Գրանցված դեպքերի մեծ թվով Երեւանին հաջորդում է Կոտայքի մարզը` 885 դեպքով, Լոռու մարզը` 451 դեպքով, Սյունիքը` 432 դեպքով: Հայաստանում թունավորումների 4695 դեպք է գրանցվել, որից տուժել է 5360 անձ, զոհվել է 41-ը: Միայն սննդի թունավորումից տուժել է 421, ալկոհոլի թունավորումից` 1434 մարդ: Ի դեպ, ալկոհոլային թունավորումից զոհվել է 10 մարդ: «Ժողովուրդ»-ը ԱՎԾ-ից տեղեկացավ նաեւ, որ դեղորայքի թունավորումից տուժել է 944 մարդ, մահացել` 2-ը: Շմոլ գազի թունավորումից տուժածների թիվը կազմել է 813, որից է 7-ը: Նշենք, որ զենքի, զինամթերքի հայտնաբերման դեպքերի քանակը կազմել է 66: Անցած տարում համաճարակից մահացածների թիվը կազմել է 92: ԱՎԾ տվյալներով` տրանսպորտում պայթյունի գրանցված դեպքերի քանակը կազմել է 329, որից տուժել է 17, իսկ մահացել` 2 մարդ: Իսկ ահա բնակելի շենքերում եւ շինություններում գրանցված պայթյունները կազմել են 1114, որից տուժել է 46, իսկ մահացել` 6 մարդ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս