ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ամուսնության գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել:
Տիգրանուհի Ազիզյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուuնության պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել`
1.ամուuնացող անձանց համատեղ գրավոր դիմումը (ձեւանմուշը կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից` www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից).
Եթե ամուսնացող անձանցից մեկը չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին` համատեղ դիմում տալու համար, ապա դիմումը` ստորագրված ամուսնացող անձի կողմից, կարող է ՔԿԱԳ տարածքային մարմին ներկայացնել նրանցից մեկը: Այդ դեպքում բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի նոտարական կարգով կամ օտարերկրյա պետությունում գտնվող ՀՀ հյուպատոսական մարմինների կողմից կամ նոտարի գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող այլ անձի կողմից:
2. ամուսնացող անձանց անձը հաuտատող փաստաթղթերը.
3. նախորդ ամուսնության դադարման մաuին փաuտաթուղթը, եթե անձը նախկինում գտնվել է ամուuնության մեջ (օրինակ` ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ եւ այլն):
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք` 1000 ՀՀ դրամի չափով: ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք` 10.000 ՀՀ դրամ գումարի չափով եւ արտաբյուջետային վճար: