
Փետրվարի 12-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպը բուռն քննադատությունների տեղիք է տվել:
Հիշեցնենք` «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն ավագանու նիստին ներկայացել էին ապակյա տարաներով՝ լցված կոյուղաջրերով. դրանք ԵԾ անդամների միջոցով ուղարկել էին Նուբարաշեն համայնքի բնակիչները` այս կերպ փորձելով ուշադրություն գրավել իրենց համայնքում առկա գարշահոտության վրա: «Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանը տարայով կոյուղաջուրը տանում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ: Այդ ընթացքում Երեւանի ավագանու անդամները փորձեցին կանխել Մարինա Խաչատրյանին, ինչի արդյունքում քաշքշուկ տեղի ունեցավ, ԵԾ անդամին ՀՀԿ-ականները հարվածներ հասցրին, քաշեցին նրա մազերը:
ArmLur.am-ը փորձեց պարզել, թե ինչ կարծիք ունի այս միջադեպի մասին Երևանի քաղաքացին։ Հարցվածների պատասխանը արտահայտվում էր մեկ բառով` խայտառակություն։ Բացի այդ, նրանց կարծիքով հայ տղամարդուն հարիր չէ կնոջ վրա ձեռք բարձրացնելը։
Հասմիկ Սարգսյան, Էդգար Բաղդասարյան