Վեոլիա ջուրն աշխատում է․ Նուբարաշենում կոյուղի է կառուցվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարակից թվով 5 բազմահարկերի բնակիչներն ու «Նուբարաշեն» քրեակատարողականը կազատվեն վերջապես գարշահոտությունից

Հաշվի առնելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում ստեղծված հակասանիտարական վիճակը, ներկայումս Վեոլիա Ջուր ՓԲԸ, որպես բարի կամքի դրսեւորում, «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Էրեբունի» տեղամասի ուժերով այնտեղ՝ «Նուբարաշենից» մինչեւ Վեոլիա ջրի բաշխիչ ցանց, կառուցումն է կոյուղագիծ: Երկարությունը մոտ 110 մետր է, տրամագիծը՝ 300մմ:
Ընդ որում, խողովակներն ու անհրաժեշտ 4 դիտահորերը տրամադրել է նշված հիմնարկը, ջրամատակարարինը՝ մասնագետներն են, տեխնիկան, տեխնոլոգիան ու սշխատանքը: Արվում է հնարավորինս արդեն վաղն այն շահագործման հանձնելու համար:




Լրահոս