
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, Թովմասյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում և այս ժամանակահատվածում ավելի արդյունավետ կլինի, որպեսզի չհամատեղվի»,-ասաց Շարմազանովը:
Ըստ նրա, կուսակցությունը որոշել է, իսկ վաղն արդեն խմբակցությունը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի պաշտոնում կառաջադրի ՀՀԿ անդամ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:
«Կոստանյանը կարող է դրականորեն ներկայացնել այդ հանձնաժողովը, ունի մեծ փորձ Դատախազությունում, Զինվորական դատախազությունում, Արդարադատության նախարարությունում, ինչու չէ նաև օրենսդիր մարմնում»,-ասաց նա: