
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունում առաջիկայում փոփոխություններ են սպասվում, սկսվել է լուրջ որս կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Այս օրերին խստորեն զգուշացվել են այն աշխատակիցները, որոնց դեմ ղեկավարությունը կոմպրոմատներ ունի: Վերջիններիս խստորեն զգուշացրել են ՝ նշելով, որ ամենավատ ձեւով կհեռացվեն, չեն սպասի անգամ թոշակի տարիքը լրանալուն:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ զգուշացվածների ցանկում է ԱԱԾ Գեղարքունիքի մարզային վարչության պետ Լյովա Խաչատրյանը: Նրա ղեկավարներին հայտնի է դարձել, որ վերջինս մի շարք բիզնեսներ ունի՝ ռեստորան, խանութ, շինարարական ընկերություն, իսկ այժմ էլ փորձում է իրենով անել երկաթգծի գծային ծառայության հետ կապված բոլոր բիզնեսները՝ վերանորոգում, մատակարարում եւ այլն: Այս բիզնես-ծրագիրը Խաչատրյանը փորձում է իրագործել ԱԱԾ-ից հեռացված ՀԿԵ-ի գլխավոր տնօրենի՝ անվտանգության գծով տեղակալ, իր վաղեմի ընկեր Արմեն Դարբինյանի միջոցով: Ըստ ամենայնի՝ ԱԱԾ պաշտոնյան որոշել է եւս անմասն չմնալ հայ-ռուսական փողերի լվացքատնից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: