Որոշված է՝ Հրայր Թովմասյանը կընտրվի ՍԴ անդամ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որոշված է՝ մարտի 27-ին մեկնարկելիք ԱԺ նիստում Հրայր Թովմասյանը կընտրվի ՍԴ անդամ, համամասնական ցուցակով (գրել ենք) պատգամավորի նրա տեղը կզբաղեցնի Տաճատ Վարդապետյանը, իսկ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Գեւորգ Կոստանյանը։ Դո՞ւք եք նա, որի կոշիկների քուղերն այսուհետ պետք է կապվեն պետաիրավական հանձնաժողովում, որն ապրիլի 9-ից հետո ունենալու է նոր, հզոր ֆունկցիա՝ վերահսկելու է օրենքների կատարումն ալամ Հայաստանում՝ հարցրինք նախկին գլխավոր դատախազին։ «Ձեզանից եմ առաջին անգամ լսում»։

Պարոն Կոստանյան, Դուք «մեզանից առաջին անգամ» լսեցիք, որ դատախազ եք դառնում, ապա «լսեցիք», որ նախագահի խորհրդական եք դառնում, ասացիք՝ չկա նման բան, բայց «հինգ րոպե անց» դարձաք խորհրդական։ «Ամենայնորեն անկեղծ ու ազնիվ եմ ասում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս