2017թ. տնտեսական աճն իր ազդեցությունը կթողնի հետագա տարիների վրա. այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով նախարարի հայտարարություններին, ասաց, թե անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` բնակչության եկամուտների աճ ապահովելու համար:
«Մնացած թվերը չես դնի մարդկանց սեղանին: Կան բազմաթիվ ծախսեր, որ արդարացված չեն: Պետական համակարգի բազմաթիվ անձանց չարդարացված բարձր աշխատավարձեր են տրվում: Օրինակ` Համահայկական բանկին, Հայաստանի զարգացման հիմնադրամին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին: Չի կարելի ցփնել փողերը»,- շեշտեց տնտեսագետը: