
Տավուշի մարզով ձգվող միջպետական ավտոճանապարհին հաճախ կարելի տեսնել առանց հսկողության ձիերի երամակի, կովերի: Եղել են ավտոմեքենաների հետ կենդանիների բախման դեպքեր, վթարներ: Փետրվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է` ե՞րբ կլուծվի խնդիրը: Մարզպետն ասաց, որ միջպետական ավտոճանապարհին հայտնվող երամակը մասնավոր անձի է պատկանում, ձիեր պահելով` այդ անձը մարզի տնտեսության զարգացման մեջ ներդրում է անում: Մարզպետի խոսքերով` այդ ձիերը կարող են նաեւ ավտոճանապարհով անցնել, մի խոսքով` խնդիր չեն ներկայացնում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ