Հրայր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ նա ՍԴ անդամ է ընտրվելու, իսկ նրա փոխարեն էլ այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:




Լրահոս