
Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենը անցած տարում, 2016 թվականի համեմատ, զգալի նվազեցրել է հարկերը: Այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից պարզեց, որ մետրոպոլիտենը պետական բյուջե անցած տարում վճարել է 762 մլն 473 հազար դրամ` զբաղեցնելով 186-րդ տեղը: Մինչդեռ 2016 թվականին ընկերությունը, գտնվելով ցանկի 135-րդ տեղում, պետական բյուջե կատարել է 938 մլն 735 հազար դրամի հարկ ու տուրք:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: