Աղվան Հովսեփյանի վերջնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կաշառքի գործը, մեկ այլ քննիչի պաշտոնեական դիրքի չարաշահումը եւ կալանավորումները ՀՀ քննչական կոմիտեում քննարկումների առիթ են դարձել: Բանն այն է, որ երեկ ՀՀ ՔԿ-ում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը ղեկավարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը եւ քննիչներին վերջնագիր ներկայացրել.

«Ցավոք, առանձին ծառայողների կողմից գրանցվեցին դեպքեր, որոնք ուղղակի վնասում են մեր արժանապատվությունը: Վերջին դեպքերի հետ կապված չեմ կարծում, թե կգտնվի ձեզանից որեւէ մեկը, որ գլուխը գոնե մի փոքր չկախեր, որովհետեւ այդ երեւույթները մեր արժանապատվությանն են վնաս բերել, մեր ընդհանուր կերպարին: Նման երեւույթներն ուղղակի անթույլատրելի, անընդունելի եւ անհանդուրժելի են: …Եթե չեք բավարարելու ներկայացված պահանջները, եթե ինքներդ ձեզ չեք համարելու կոլեկտիվի անդամ, եթե ինչ-որ բան եք անելու, որ ստվեր պետք է գցի մեր ընդհանուր կերպարի վրա, ավելի լավ է թողեք, հեռանաք, մենք փոխարինող կգտնենք»:




Լրահոս