Ես այնտեղ կին չեմ տեսնում, նայեինք, թե մեր գլխին ո՞նց են լցնելու. ՀՀԿ խմբակցության ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու` իսկական շոուի վերածված նիստի շուրջ շարունակվում են քննարկումները: Երկիր ծիրանի խմբակցության ավագանու անդամներից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պաշտպանելու հանձնառությունն իրենց վրա վերցնողների թվում էին Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց գործիչների հետ` փորձելով հասկանալ, թե ինչու կնոջ հետ նման կերպ վարվեցին:

Սերգեյ Մկրտչյան-Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար

-Պարոն Մկրտչյան, ինչո՞ ւ Դուք եւ Ձեր գործընկերները հասաք ու քաշքշեցիք Մարինա Խաչատրյանին:

-Ես այնտեղ կին չեմ տեսնում:

-Բայց ինչո՞ վ էր վտանգավոր «Երկիր ծիրանի»-ի կին անդամը, որ այդքան դաժան վարվեցիք:

-Այդ ժամանակ, երբ իրենք տարաներով մոտենում էին առջեւի նստածներին, ընդհանրապես ուրիշ թեմաներով էր խոսակցություն գնում: Միգուցե արժեր հայտարարել, որ այսպիսի բան կա, բերում ենք Ձեզ ցույց տանք` Դուք ինքներդ էլ տեսնեք: Այնտեղ նստածներից ոչ ոք չգիտեր, թե այդ տարաների մեջ ինչ կա: Դա ի՞ նչ է նշանակում. իրենք իրենց ապահովագրում են մասկաներով, ձեռնոցներով, մնացածի հերն էլ անիծած, հա:

Հարցազրույցն ամբողջական կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս