Ինչո՞ւ մինչև աղմուկ բարձրացնելը «Նուբարաշենի» բանտի հակասանիտարական վիճակը չէր վերացվում. մեկնաբանում է պաշտոնյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի պատճառը «Նուբարաշեն» ՔԿՀ հարող տարածքում ստեղծված հակասանիտարական վիճակն էր: Միջադեպից հետո Էրեբունու թաղապետ Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր, թե իրենք խնդիրը կարգավորելու հարցով բազմիցս դիմել են «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությանը: Երեկ «Ժողովուրդ»-ը ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ռաֆայել Հովհաննիսյանին /որն, ի դեպ, մինչ այս, 13 տարի է` ՔԿԾ պետի տեղակալն էր/ հարցրել է՝ ինչո՞ւ այս ընթացքում «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունն այդպես էլ չի փորձել կարգավորել խնդիրը: «Ես տեղակալ եղել եմ ուրիշ գծով, տնտեսական գծով տեղեկալը ես չեմ եղել:

Դա իմ ֆունկցիաների մեջ չէր մտնում, որ մանրամասները ես իմանայի: Սա պայմանավորված աշխատանք էր, որը կատարվեց»,- արդարացել է նա: Միայն թե, հետաքրքիր է, որքան էլ Հովհաննիսյանը ՔԿԾ տնտեսական գծով տեղակալ չի եղել, այնուամենայնիվ, եղել է այդ համակարգի աշխատող, հետեւաբար՝ պետք է տեղյակ լիներ խնդրին` իր հերթին պատասխանատվություն կրելով կատարվածի համար:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս