ՄԻՊ-ին մոռացել էին. օրենք կփոխեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում եւ սահմանել, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող է մասնակցել կառավարության նիստերին վարչապետի հրավերի հիման վրա:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ որպես հիմնավորում նշվում է, թե Ազգային ժողով է ներկայացվել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, հարակից օրինագծերի հետ միասին այնտեղ սահմանվել է այն անձանց շրջանակը, ովքեր իրավունք ունեն ներկա գտնվելու կառավարության նիստերին: Թեպետ այդ անձանց շրջանակում ՄԻՊ-ն ընդգրկված չէ, սակայն նախագծով նախատեսվել է, որ կառավարության նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք:

Վերոնշյալը հիմք է հանդիսացել այս նախագծի մշակման համար: Հիշեցնենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը վերջերս ներկա չի գտնվում կառավարության նիստերին. սա այն բանից հետո, երբ գործադիրը որոշեց բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ստեղծելու մասին նախագիծ ներկայացնել: Հետաքրքիր է՝ իսկ Սերժ Սարգսյանի վարչապետության օրոք Թաթոյանը կմասնակցի՞ կառավարության նիստերին, թե՞ ոչ:




Լրահոս