
Երեւանի ավագանու ՀՀԿ-ական եւ «Ելք»-ի անդամներն այս օրերին քննարկումների մեջ են: Վերջիններս մտածում են` որոշակի միջոցներ ձեռնարկել, որպեսզի սահմանափակումներ կիրառվեն, խիստ հսկողություն լինի թե՛ շենք մուտք գործելիս, թե՛ ավագանու նիստերի ժամանակ:
Այս կերպ փորձելու են նվազագույնի հասցնել «Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից հետագա հնարավոր վտանգները: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը: «Այսպես շարունակել չի կարելի»,-ընդգծեց նա: