Երեք դատավոր դիմում է ներկայացրել Արման Մկրտումյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորներ դիմում են ներկայացրել դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրանք խնդրել են մինչեւ մարտ ծանրաբեռնվածության պատճառով իրենց անուն-ազգանունները հանել քրեական գործերի բաշխման ցանկից:

Դիմում ներկայացնողները եղել են Գագիկ Պողոսյանը, Արմեն Բեկթաշյանը, Արշակ Վարդանյանը: Դատարանների նախագահների խորհուրդը բավարարել է նրանց դիմումը: Տեղեկացնենք, որ այս խնդիրը նոր չէ, եւ տեւական ժամանակ է՝ դատավորներն այդպես են վարվում` փորձելով «հանգստանալ»:




Լրահոս