Արմեն Սարգսյանը երեկ իր համաձայնությունն է տվել՝ առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու: Հիշեցնենք` երբ հունվարի 19-ին Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու առաջարկ էր արել, վերջինս ժամանակ էր խնդրել` ասելով, թե դեռ պետք է հանդիպի հասարակական-քաղաքական շրջանակների հետ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Սփյուռքում, որից հետո նոր կայացնի չափազանց պատասխանատու որոշումը: Ի սկզբանե պարզ էր, որ Ա. Սարգսյանն այսկերպ սեթեւեթում էր. հազիվ թե առանց նրա համաձայնությունն ունենալու Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջադրվելու հրապարակային առաջարկ աներ:
Եւ հետո` Ա. Սարգսյանը հազիվ թե համարձակվեր մերժել Ս. Սարգսյանի առաջարկը, թեկուզ հերթական անգամ անորոշ ժամանակով երկրից վտարվելու հեռանկարից վախեցած: Իսկ ժամանակ խնդրեց` այս մեկ ամսում իր PR-ը կազմակերպելու եւ հասարակությանը ներկայանալու համար:
Հիմա ՀՀ նախագահին ընտրելու է ԱԺ-ն: Ընտրությունները տեղի կունենան մարտի սկզբին: Բայց արդեն իսկ որոշակի կասկածներ կան ՀՀ նոր նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելու օրինականության վերաբերյալ: Բանն այն է, որ ՀՀ նոր Սահմանադրության 125 հոդվածի համաձայն` ՀՀ նախագահն ընտրվում է ԱԺ-ի կողմից: Սակայն Սահմանադրության այդ հոդվածը դեռեւս ուժի մեջ չի մտել:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: