Նոր Սահմանադրությունը պետք է կոնկրետ մեկ անձի համար՝ Սերժ Սարգսյանի. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը տվել է իր համաձայնությունը՝ առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու։ ՀՀ նոր Սահմանադրության 125 հոդվածի համաձայն` ՀՀ նախագահն ընտրվում է ԱԺ-ի կողմից։ Սակայն նոր Սահմանադրությունը ուժի մեջ է մտնում միայն նախագահի ընտրություններից հետո։ Այսինքն` այս տարի ևս ՀՀ նախագահ պետք է ընտրի ժողովուրդը։ Ստացվում է, որ խախտվում է ներկայիս Սահմանադրությունը։

Այս թեմայով ArmLur.am-ը խոսել է քաղաքական գործիչ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ։

-Պարո′ն Մարտիրոսյան, Սահմանադրության 125 հոդվածի համաձայն` ՀՀ նախագահն ընտրվում է ԱԺ- ի կողմից, բայց այն ուժի մեջ է մտնելու միայն նախագահի ընտրությունից հետո։ Փաստորեն, գործող Սահմանադրությունը խախտվո՞ւմ է։

-Նոր Սահմանադրությունը պետք է կոնկրետ մեկ անձի համար՝ Սերժ Սարգսյանի, և ոչ մի հակասություն հաշվի չի առնվել, բովանդակությանը ուշադրություն չեն դարձրել։ Ավելի գլոբալ խնդիր գոյություն ունի` դրանով նախագահին Սահմանադրության պահապան են տալիս, սակայն ոչ մի լծակ չի տրվում։

-Ընդդիմությունը որևէ քայլ կձեռնարկի՞, որպեսզի թույլ չտա խախտել ներկայիս Սահմանադրությունը։

-Խնդիրը միայն այդ հոդվածը չի։ Կեղծարարությունն էլ նոր չէ։ Խիստ կասկածում եմ, որ կմիանա ընդդիմությունը։ Միջանձնային խնդիրների պատճառով, կեղծ ընդդիմություն լինելու պատճառով վստահ չեմ, որ կմիանան։ Մեզ մոտ արդեն ավանդույթ է ոչ լեգիտիմ նախագահ ընտրելը։

-Իսկ չի՞ կարելի ավանդույթները խախտել։

-Ոչ թե չի կարելի այլ պետք է խախտվեն։ Բացասական ավանդույթները պետք է վերանան։ Ցավոք սրտի, դեռ չի ստացվում։

-Իսկ Դուք ինչ-որ քայլեր կձեռնարկե՞ք այս հարցի լուծման համար և ի՞նչ լուծումներ եք տեսնում։

-Մենք շատ քայլեր ենք ձեռնարկում, սակայն աջակցություն չենք ստանում։ Միակ լուծումը, որ հասարակությունը միանա, պայքարի իր իրավունքների համար, փոխի իրավիճակը։ Ուրիշ տարբերակ չեմ տեսնում։

Զրուցեց Հասմիկ Սարգսյանը




Լրահոս